ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը վերադառնում է իր խորհրդային ժամանակների անվանը

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը վերադառնում է իր խորհրդային ժամանակների անվանը
18.03.2014 | 15:55

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը վերականգնում է իր խորհրդային ժամանակների անունը՝ ՏԱՍՍ: Այդ որոշումը կազմկոմիտեն կայացրել է միաձայն՝ գործակալության 110-ամյակի առթիվ:

ՏԱՍՍ -ի պատմությունը սկսվում է 1904թ., երբ հիմնվեց Սանկտ-Պետերբուրգի հեռագրական գործակալությունը:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ